AT HOME

I HAVE READ THREE BOOKS THIS WEEK.

I HAD MANY TOYS IN MY CHILDHOOD.

YOU HAVE WRITTEN MANY LETTERS THIS MONTH.

TOM FELL DOWN THE TREE.

MY LITTLE SISTER FELT BAD YESTERDAY.

MRS. BROWN WALKED DOWN THE STREET YESTERDAY EVENING.

MY FATHER BOUGHT A NEW CAR LAST WEEK.

HOW MANY MISTAKES HAVE YOU EVER DONE IN YEAR LIFE?

MARY MADE HER DRESS HERSELF.

HAVE YOU EVER BEEN TO LONDON?

THIS YEAR MY FRIEND LISE HAS DRAWN MANY PHOTOS.

I HAVE ALREADY EATEN.

MY FATHER SPENT A LOT OF  MONEY ON CARS.

LISE SENT A LETTER LAST WEEK.

WE DRANK LEMONAD ON MARY S PARTY YESTERDAY.

MY BROWN IVITED MANY QUESTS YESTERDAY EVENING.

I HAVE JUST LEARNT MY LESSONS.

YOU LEFT YOUR BOOKS AT SCHOOL LAST MONDAY.

TOM AND JANE  HAVE ALREADY COME.

HAVE YOU VISITED MANY COUNTRIES THIS YEAR.

I I HAVE

Եղիշե Չարենց բանաստեղծություններ

Նոր լույս ծագեց աշխարհին։

Ո՞վ այդ արեւը բերեց։–
Ահա ոսկյա մի արեւ՝
Ճարագումով իր հրե՝
Այգաբացի փուրփուրե
Նժույգների վրա հեծ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում Է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞վ բերեց լույսն այս արթուն,
Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս։-
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընթերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի տարի, քանի դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այս խավարթչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համար
Այս այգաբացն էր կրում,
Հուր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի անքոր, հուր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լուսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արեւն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա ուրիշ արեւ էլ.
Նա է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արեւէ…

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.–
Մեր անցյալի խորամիտ
Էջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…

ՎԱՀԱԳՆ

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: – Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու … Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ –
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի …
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ …
1916

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով: ուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին –
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին: ուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր –
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: – — Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
— Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
— Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …
1915

Կյանքը

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

ՀԱՐԴԳԱՈՂԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ – ու հավիտյան երազել:
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական –
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
որշ, անարեւ, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ –
Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ:
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում –
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր:
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,-
Բայց աչքերը մեր – արեւներ չտեսան,
Եվ մեր սրտերը – լուսավոր հեռուներ:
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում – արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն – հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց… բայց չգիտեմ, թե ինչու –
որշ օրերի տաղտկությունը երգեցի…
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն –
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ –
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարեւեց կիսաձայն:
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
-Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք…
1916-1917

Մենք բոլորս, որ գնում ենք

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
1919

Հնչում են օրերը, կանչում են

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն –
Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

Կարմիր նժույգները

Կարմիր նժույգները թռչում են սրընթաց,
Կարմիր նժույգները՝ բաշերը փրփուր,
Վառվում, բոցկլտում են պայտերը նրանց,
Պայտերը սփռում են բոցկլտուք ու հուր:
Վառվե՜լ է երկիրը կարմիր կրակով.
Կարմիր նժույգները վառե՜լ են երկիրը,-
Թռչում են – հողմի՛ պես – անընդհատ շարքով,
Ամեն տեղ – երա՛շտ է, տագնա՛պ է, գրգի՛ռ է:
Դոփում են պայտերը, կայծկլտում են վա՜ռ,
Կայծերը նետի՛ պես ճեղքում ե՛ն գալիքը.
Հողմի մեջ փլչում են շենքերը մարմար.
Ամեն տեղ հրդեհ է, ու հուրը – բարիք է:
Թռչո՜ւմ են, թռչո՜ւմ են անվերջ, սրընթաց
Կարմիր նժույգները, բաշերը – փրփուր,
Վառվում, հրդեհվում են հետքերը նրանց –
Կարմիր նժույգները հրդեհ են ու հուր…

Ինչպես երկիրս անսփոփ

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ,
Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ –
Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս բախտազուրկ,
Մխում է սիրտս՝ ավերակ ու արնաներկ…
Եվ այս երգերը իմ կարմիր, ախ, այս երգերը իմ կարմիր,
Որ երգում է անսփոփ սիրտս կրակուն –
Ինչպե՞ս պիտի արդյոք հնչեն, ախ, այս երգերը իմ կարմիր –
Իմ ավերակ, իմ ո՜րբ երկրում…
Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս ավերակ –
Այնպես էլ սիրտս – անսփոփ, այնպես էլ սիրտս – անուրախ,
Վե՜րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը այս հրակ –
Ախ, սի՜րտս իմ՝ բո՜րբ ու անսփոփ,- երկի՜ր իմ՝ ո՜րբ ու անուրախ…
1919-1920

Որքան դաշտեր որ կան

Որքան դաշտեր որ կան,
Որքան որ կան լեռներ,
Որքան գյո՜ւղեր, հյո՜ւղեր,
Ու քաղաքներ հսկա –
Կուզեմ ողջույն այնքան
Հոգուս խորքից թեւե՜ր.
Կուզեմ ամե՛ն ժխոր
Հոգիս ապրի, զգա:-
Կուզեմ երգում իմ այս
Հոգիս հրթի՜ռ դառնա,
Թռչի հեռուն հրկե՜զ.-
Ամեն անցորդ ապրի,
Ամեն անցորդ զգա
Խենթությունը երգիս…
Կուզեմ շնչում երգիս
Ամե՛ն անցորդ զգա –
Խենթությո՜ւնս հրկեզ,
Խնդությո՛ւնս հսկա…
1919-1920

ԱՌԱՎՈՏ

Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Հեռացել ու անցել եմ –
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է
Կրակները հին: –
Ախ, գիտեմ, որ այդ դո՛ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:
Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսում է
Իմ հոգին հուզել –
Ես կարծես ծերացե՜լ եմ,
Ծերացել ու դարձե՜լ եմ
Ու նորի՜ց երազել եմ
Կարոտանք ու սեր…
1919-1920

ՇԱՄԻՐԱՄ

Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:
Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի:
Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:
Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նաիրին.
Ո՛չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:
Մտի՛ր ակումբը հիմա, մտի՛ր թատրոնն ու կաֆեն՝
Հազա՜ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:
Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ.
Արքաների համար նոր -բավական է մի ժպիտ.-
Միայն ակնարկ մի թեթեւ- եւ կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթեւ տարփանքներին հրակեզ:-
Կգան մեկ-մեկ ու սիրով- ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:
Եվ այնպիսի՜ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:
…Բայց կլինի մի գիշեր- ու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:
Նորի՜ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի –
Ու սարսափով մի անօգ՝ նորից կելնես դու կռվի:
Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին –
Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նաիրին:
Եվ դաշտերում Նաիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը ետ, երկիրը քեզ կմնա:
Նա կմեռնի, որպես զոհ – բայց չե՛ս հաղթի դու նրան.
-Դա՛ռն է խորհուրդը սիրո, շամբշոտաշո՛ւրթ Շամիրամ…

ԱՆԿՈՒՄՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԻՑ

Ե՛ս եմ հիմա – մի պոետ. եւ իմ անունը – Չարենց –
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:
Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՛:
Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր
Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր:
Եվ ինչո՞ւ է իմ առաջ ելել աղջիկը քո հին՝
Բորբ աչքերով իր կանաչ ու հմայքով իր դեղին:
Ուզում է մե՜րկ լինեմ ես, ու անսփոփ, ու անօգ,
Որպես մեռել մի հրկեզ. որպես կորած մի մանուկ:
Եվ չարձակած ո՛չ մի նետ՝ անկումների սարսափից,
Ես փախչում եմ ահա ետ -ես նահանջում եմ նորից:
Եվ աչքերս, որոնց դեմ կանգնել է բիլ մի նկար –
Նորի՜ց հառնում են դեպի ամբոխները խելագար:
Նրանք ելել են նորից, նրանք շատ են, նրանք վառ,
Ու ավերե՜ն պիտի ձեր քաղաքները լուսնահար:
Ո՛չ մի հմայք էլ պիտի ձեր աշխարհը չունենա՝
Նրա տեղ մահ ու ավեր, վերք ու մոխիր կմնա:
Ու չի ելնի մոխիրից տխուր հմայքը ձեր տան,
Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան:
Չեն վառվելու տռփակեզ կանանց աչքերը էլ ձեր,-
Նրանք մոխի՜ր կդառնան, չե՜ն բորբոքվի նրանք էլ:
Եվ չի՛ հիշի ո՛չ մի սիրտ, որ դարերի մեջ մի օր
Սիրտս եղել է գերի անկումներին ահավոր:
Որ եղել է դարերում մի սարսափի նման կին,
Որը նետել է հեռու աստղանկար իմ հոգին:
Նրանք կգան, կավերեն, – չի մնա էլ ոչինչ՝
Ո՛չ դրախտը ձեր գեհեն, ո՛չ թախիծը ձեր դյութիչ:
Եվ չի լսի ո՛չ մի կին իմ անկումի մասին այս,
Որ դարձրեց իմ հոգին թարախակալ մի երազ:
Եվ չի մատնի ո՛չ մի բառ շնչում իմ տոթ երգերի,
Որ եղել եմ ես տկար, որ եղել եմ ես գերի…
Ես պոետ եմ – եւ հիմա իմ վառ երգերը պիտի
Դեպի գալի՜քը թռչեն սլաքների պես նետի:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ, հաղթական,
Դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան…
1920

Դու իմ գարնան առավոտ

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…
1920

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած,
Լուսազարդ ու թեւավոր օրերս հին ու անցած:
Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան –
Մանուկների նման հուր -օրերս հին ու անցած:
Բայց գալիս են նոքա լո՜ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր,
Անցորդների պես մոլոր -օրերս հին ու անցած:
Պանդուխտների նման այն, որ հեռացել են վաղուց –
Տուն են դառնում նորից նոր -օրերս հին ու անցած:
Եվ նստում են, հոգնաբեկ, ահա սրտիս վրա ծեր
Ու հորանջում են տխուր -օրերս հին ու անցած:
Եվ չեն կանչում ոչ ոքի. մտորում են ու լռում.-
Քո՜ւն են փնտրում ու անդորր -օրերս հին ու անցած:
1920

Արփիկին

Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ.-
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,-բոլո՜րը քեզ…
Երեւան, 1921, փետրվար

5

Երբ էս հին աշխարհը մտա

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
Եվ սրտի ցավից հուսահատ՝ ես մե թաս օղի խմեցի –
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.-
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
Ասի` թե մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին:
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ.-
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:

ՈՒԹՆՅԱԿ ԱՐԵՎԻՆ

Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերեւից խնդաց զվարթ ու ոսկեձայն.-
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազա՜ր խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան:
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ,
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.-
Աշխարհը – ալ, նարնջագույն, վառքը – կարմիր,
Ողջը – հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…

ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ԱՐԵՎԻՆ 2

Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի,
Հոսում է ծանր, ու հորդահոս, ու արնավառ.
Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի.
Օրերը – տոթ, ձիերը – վառ, վազքը – խելառ:
Լո՜ւրթ երկինքներ՝ իջած հասուն երկրի վրա,
Բարձր ճիչեր, ու հրդեհներ, ու ծիածան.-
Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա.-
-Ախ, վա՛յ նրանց, որ չապրեցին ու չտեսան…
1921, մայիս, Երեւան

ԵՐԵՎԱՆ

I
Ինչ որ չի, չի երազել
Դեռ ո՛չ մի պոետ -աստղաբիբ,
Ուզո՞ւմ եք՝ որպես գնդասեղ
Արեւ՛ը խրեմ փողկապիս:
Առնեմ, որպես սինի,
Երկինքը աստղերի խաղով –
Ու տանե՜մ այն հարսանիք,
Որպես միրգ՝ մի ճութ խաղող:
Ինձ համար ի՞նչ կա, որ չկա.
Կանե՛մ, ինչ որ կամքս ջոկի:
Ուզո՞ւմ եք՝ դարձնեմ “Չեկա”
Թաղանթի պես քնքուշ հոգիս…
II
Ես ոչի՛նչ, ոչի՛նչ չգիտեմ:
Բայց կարող եմ ես, պոետ,
Երգերիս մատներով երկաթե
Ձեր կակուղ սրտերը շոյել:
Կարող եմ, եթե սիրտս ուզե,
Կտրելով վերստեր անթիվ,
Երկարել դեպի սիրտը ձեր
Տողերիս լուսե գերանդին:
Ես կարող եմ, որպես նետաղեղ,
Թե կուզեք՝ ե՛րգս թեքել
Եվ թողնել, որ նա, հոտավետ,
Ձեր դեմքին երազներ թքե…
Բայց ի՞նչ,
Ի՞նչ դրանից…
Միեւնույն է՝ սրտիս կիջնի
Ձանձրույթը, որպես գրանիտ,
Ու թախիծը՝ պաղ ու դժնի:
Օ, գիտեմ, որ սիրտս հետո,
Որպես հին մի, բեկված Թերսիդես –
Իր թունոտ բողոքի նետով
Զարկելու է թե՛ ինձ, թե՛ ձեզ…
III
Բայց էլ ի՞նչ, էլ ի՞նչ ես ուզում,
Անհատնում սի՜րտ իմ երգահան…
րաստի նման անլեզու
Քնել է Երեւանն ահա:
լուխը դրած Քանաքեռ՝
Ոտքերը Մասիս է երկարել:
Երեւա՛ն, ես սիրում եմ քեզ,
որշավազ շենքերդ քարե:
Սիրում եմ տեսքդ գրաստ,
Ինչպես ճորտը սիրում է խանին,
Ինչպես սեգ պարսիկը բարեպաշտ
Սիրում է մտնել բաղանիք…
Կարո՞ղ է արդյոք նեգրը սեւ
Հրաշքով սպիտակել հանկարծ:-
Երեւա՛ն, ես էլ ի՞նչ ասեմ,
Որ դու ավելին չցանկաս…
IV
Բայց էլի՛, բայց էլի՛, բայց էլի՛,
Հայացքը մշուշին գամած,
Կախվում է ուղեղիս թելից
Երեւանը, որպես խեղդամահ:
Կախվում է:
Կախվել է ուզում:
Ձանձրացել եմ, ասում է, կյանքից:
Դու գիտե՞ս, ասում է,- բազում
Քաղաքներ կան՝ եռուն, անհանգիստ…
Փայլում են, կոշիկի պես սրբած,
Նրանք լամպերի լույսից.
Ավտո՛ է այնտեղ արաբան,
Փողոցի լապտերը՝ լուսին:
Շարել են իրենց զիստերին
Կամուրջները, որպես օղեր…
Ախ, նրանք -պայծառ, ոսկերիզ,
Իսկ ես -գաղթական Շողեր…
Հասկանո՞ւմ ես, ասում է, Չարե՛նց,
Ես ուզում եմ նրանց պե՛ս լինեմ…
Եթե դու պետքակա՛ն ես, պոե՛տ,
Երգերի տեղ երկրնե՜ր շինե:
Տողերդ կամուրջներ թող լինեն,
Օղակեն գետերը զնգուն,
Որ անցնեն հազա՜ր տարիներ
Եվ հազա՛րն էլ թափվեն Զանգուն:
Թե կարող ես -այնպե՛ս արա դու,
Որ այստեղ… նոր քաղաք բուսնի…
Բայց դու… դեռ նստել ես արթուն
Եվ նայում ես այդ լիրբ լուսնին…
-Ախ, լուսինն ահա վերեւում,
Արախչինն արծաթ մազերին,
Նրբալույս աստղերի քեֆում
Հեզանազ պարում է “Էնզելի”…
Իսկ Մասիսը՝ քնում թմրած՝
Երազում տեսնում է ինձ:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ես սիրում եմ քեզ, Երեւա՛ն,
Ինչպես մեր այն հին հեքիաթում
Դավիթին սիրում էր իրա ձին:

ԸՆԿԵՐ

Հիշում եմ մազերդ գանգուր,
Դեմքդ՝ փողոցի պես փոշոտ,
Ծիծաղդ՝ զվարթ Զանգու,
Եվ աչքերդ՝ վառ ու խոշոր:
Հիշում եմ, հիշում եմ, Կարո,
Հիշում եմ, թե ինչպես քեզ հետ –
Հիշում ես՝ աղբի տակառում
Հավաքում էինք թուղթ ու գազեթ:
Հավաքում էինք մենք լուցկու
Նոր տուփեր, կլեպներ սեխի –
Ու խաղում էր մեր կապույտ հոգում
Արեւի լույսը դեղին:
Հիշում եմ, թե ինչպես հաճախ,
Կառքերի ետեւին կպած,
Մանկական խնդությամբ մի չար
Մենք թռչում էինք Հինդ ու Հաբաշ…
Եվ ահա մի օր այդպես,
Երբ թռչում էինք մենք սրընթաց –
Կառապանը մտրակով շաչեց,
Եվ դու պոկվեցիր ու ընկար…
Ու հիշում եմ… դեմքդ հողագույն,
Ուղեղդ՝ գորշ, մխրճած…
Հետո հայրս մութ սենյակում
Մինչեւ լույս ինձ խփեց ու փնչաց:
Մինչեւ լույս թքեց դեմքիս,
Մինչեւ լույս հայհոյեց կատաղի,-
Ու նայում էիր դառը դու ինձ
Քո հեռու, մութ դագաղից…
Բայց հիմա ինչքա՜ն է փոխվել
Այն օրից աշխարհը -գիտե՞ս…
Ինչպես մի մարդ անտրեխ
Վերցնի դառնա կառքի տեր…
Արդյոք դու իմացե՞լ ես, Կարո,
Որ ընկերդ հիմա այն բոբիկ
Եվ ուրիշ ընկերներ բյուրավոր
Պալատները կապել են թոփի…
Ախ, սիրտս, Կարո՛, մի բազե,
Թպրտում է՝ վահրով լեցուն:
Եթե այս երգս լսես –
Քացիով տո՛ւր աստծուն:-
Թող թռչի ամպերից նա վար,
Հետույքով զարնվի թող հողին…
Ես հիմա եկել եմ Մոսկվա,
Ես հիմա պոետ եմ հաղթողի…

Աշուն է նստել սեղանիդ

Աշուն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր,-
Թախիծը թվում է սպեղանի, խնդությունը թույն է արդեն:
Օ, երազն այս, երազն այս պատիր, այս ցնորքը մի՛շտ գրավիչ.-
Բայց դժվար թե նա ազատի քեզ գերող անդուռ այս ցավից…
Սեղանիդ նկարն այդ գունատ, սեղանիդ վարդերն այդ դեղին –
Ու հուշերն, հուշերն այդ թունոտ,-ու չկա ոչ մի ուղի…
Նա գնաց, անդարձ այդ ցնորքը, այդ ուրուն քո մտերիմ,-
Բայց իր մութ շիրիմի խորքից դեռ երկա՜ր քեզ կգերի…
Կգերի ու քեզ կասի, որ գնա՜ց կյանքը արդեն,-
Աշունն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր…
1928-19-V

Նոր լույս ծագեց աշխարհին։

Նոր լույս ծագեց աշխարհին։
Ո՞վ այդ արւը բերեց։–
Ահա ոսկյա մի արւ՝
Ճարագումով իր հրե՝
Այգաբացի փուրփուրե
Նժույգների վրա հեծ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում Է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞ վ բերեց լույսն այս արթուն,
Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս։-
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընթերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի տարի, քանի դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այս խավարթչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համար
Այս այգաբացն էր կրում,
Հուր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի անքոր, հուր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լուսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արւն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա ուրիշ արւ էլ.
Նա է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արւէ…
Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.–
Մեր անցյալի խորամիտ
Էջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…

9.V.1933թ.

ԵՐԳ ԵՎ ՔԱՆԴԱԿ

Հույնը մարմին կերտելիս
Տրորի թող կավը:
Օ, հրճվի թող մարդը միշտ,
Երբ կերտում է լավը:
Բայց մենք սիրում ենք խառնել
Եփրատի հորդ հունը,
Եվ ձեռքերով մեր բռնել
Հոսուն բնությունը:
Ջուրը կարծր կդառնա,
Կհնչեն երգերը,
Եթե մաքուր են միայն
Պոետի ձեռքերը:

ՊԻՆԴ ԵՎ ԱՄՈՒՐ

Աշխատանքը պոետի,
Օ, խիզախ է հար:
Էլ ի՞նչ եք ինձ հայհոյում
Անվերջ, անդադար:
Եթե պահը տանջանքի
Դառը թվա մեզ-
Կլինենք կրկնակի
Մենք համեստ ու հեզ:
Համեստությունը թողնենք
Կույսերին բողբոջ,
Որ քնքշությունն են սիրում,
Կոպտությունը- ո՛չ:
Համեստությունը- օ, նա
Հարկավոր է, երբ
Իմաստությունն է խոսում
Խորիմաստ` մեզ հետ:
Աշխատանքը պոետի
Օ, խիզախ է հար.
Երգի՛ր,- քեզ հետ կլինեն
Սրտերն հրավառ:
Օ, անշուրջառ տերտերներ,
Լեզու չքերե՛ք.
Միևնո՛ւյնն եմ ես- թեկուզ
Դուք ինձ մահ բերեք:
Ձեր խոսքերը սնամեջ
Որ ասում եք դեռ-
Կոշիկների նման ես
Մաշել եմ արդեն:
Թող ջրաղացը երգչի
Իր աղունն աղա.-
Հասկացողը կների
Մինչև վերջ նրան:

Վենետիկյան Էպիգրամներից

Ես պառկեցի գոնդոլում,- և սահեց նա կողքով նավերի՛ այն,
Ծանր նստած են որոնք Մեծ ջրանցքի ջրերում:
Շատ ապրանքներ կգտնես նրանց մեջ, որ մեզ միշտ պետքական են`
Հաց, պտուղներ և գինի, չոր, եղեգնյա վառելիք:
Մենք սահեցինք անշշուկ:- Եվ հանկարծ դափնենու մի չար ճյուղքը
Դեմքս չանգռեց:- Ասացի.- “Դա՛փնե, խփո՞ւմ ես դու ինձ.
Ես հատուցում եմ ուզում”:- Բայց նիմփը, խնդուն, շշնջաց ինձ.
“Ծանր չե՛ն մեղանչում պոտները: Թեթև՛ է ձեր տուրքը:- Ողջո՜ւյն”

download

Բարդության պարամետրերը և կայունության վրա դրանց ազդեցությունը

Որպես էկոհամակարգի բարդության պարամետրեր ավանդաբար ենթադրվում էր տեսակներ ընդհանուր թիվ, տեսակների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների մեծ թիվ, տեսակների և պոպուլացիաների միջև փոխհարաբերությունների ուժը և այդ բնութագրիչների տարբեր համադությունը։ Այդ պատկերացումների հետագա զարգացման դեպքում տեսակետ առաջ քաշվեց, ըստ որի որքանով շատ են էկոհամակարգում էներգիայի փոխանցման և վերափոխման ճանապարհները, այնքան անկայուն են խախտումները տարբեր տեսակների դեպքում։ Սակայն նեկայումս ցույց է տրվել, որ տվյալ պատկերացումները, չեն կարող բնութագրել էկոհամակարգի կայունությունը։ Գոյություն ունեն ինչպես բավականին կայուն մոնոկուլտուր համակեցություններ, այնպես էլ բարձր բիոբազմազանություն ունեցող թույլ կայունության համակեցությունների բազում օրինակներ։ 20-րդ դարի 70-80-ական թվականներին հետազոտություններ էին իրականացվում էկոհամակարգի բարդությունից կախված կայունության մոդելավորման ուղղությամբ։ Այդ մոդելները ցույց տվեցին, որ համակեցության պատահականորեն փոխհարաբերություների գեներացված ցանցում անիմաստ նպատակակետերի հեռացուման ժամանակ տեղային կայունությունը թուլանում է բարդությունը մեծանալու դեպքում։ Եթե շարունակել բարդացնել մոդելը և հաշվի առնել, որ կոնսումնետները զգում են սննդային ռեսուրսների ազդեցությունը, իսկ սննդային ռեսուրսները կոնսումենտներից կախված չեն, ապա կայունությունը կախված չէ բարդությունից, կամ էլ նույն կերպ թուլանում է նրա մեծացման հետ։ Սա հարմար է սննդի դետրիտային շղթայի համար։ 6 տեսակներից բաղկացած մոդելների ընդհանուր կայունությունը ուսումնասիրելիս հետազովում էր տեսակներից մեկի հեռացումը։ Որպես կայունության չափորոշիչ ընդունվեց կապվածությունը։ Համակեցությունը կայուն էր համարվում, եթե մնացած տեսակները տեղայնորեն կայուն էին մնում։ Ստացված արդյունքները համաձայնեցում էին համընդհանուր ընդունված տեսանկյան հետ, որ բարձր կարգի գիշատիչների դուրս բերման ժամանակ բարդության մեծացման դեպքում համայնքի կայունությունը ընկնում է, սակայն հիմնական սննդային շղթայի դուրս ընկնելու դեպքում բարդության մեծացման հետ կայունությունը մեծանում է։ Առաձգական կայունության դեպքում, երբ բարդության տակ նույնպես հասկացվում է կապվածությունը, բարդության մեծացման հետ առաձգական կայունությունը նույնպես մեծանում է։ Այսինքն, տեսակների մեծ բազմազանությունը և նրանց միջև գոյություն ունեցող կապերի մեծ ուժը համակեցություններին թույլ է տալիս ավելի արագորեն վերականգնել կառուցվածքն ու գործառույթները։ Տվյալ փաստը ապացուցում է բիոբազմազանության դերի վերաբերյալ համընդհանուր ընդունված հայացքները որոշ ֆոնդերի վրա՝ որպես էկոհամակարգ լիակատար կառուցվածքի, այնպես էլ բիոսֆերայի ավելի բարձր կազմակերպված կառուցվածների, ինչպես նաև հենց բիոսֆերիայի վերականգնման համար։ Ներկայումս համընդհանուր ճանաչում ունեցող և փաստացիորեն չքննարկվող է հանդիսանում պատկերացումը այն մասին, որ բիոսֆոան էվոլուցիայի է ենթարկվել դեպի կենսաբազմազանության կողմը։

Էկոհամակարգերում նյութի և էներգիայի հոսքերը

Ներկայումս էկոհամակարգի ներսում իրականացվող բոլոր գործընթացների գիտական մոտեցումը շատ հեռու է կատարելությունից և մեծ մասամբ կամ ամբողջ էկոհամակարգի կամ նրա որոշ մասի ուսումնասիրությունները հանդես են գալիս «սև արկղի» դերում։ Միևնույն ժամանակ, ինչպես ցանկացած փակ համակարգ, էկոհամակարգը բնութագրվում է էներգիայի ներքին և արտաքին հոսքերով և էկոհամակարգի բաղադրիչների միջև այդ հոսքերի բաշխմամբ։

Նյութերի և էներգիայի հոսքի սկզբունքային կառուցվածքը էկոհամակարգում առուների համակարգի օրինակով ըստ Սիլվեր Սպրինգի (անգլ.՝ Silver Spring) 1971 թ..

Էկոհամակարգի արդյունավետությունը

Էկոհամակերգերում էներգիայի արդյունավետության և նյութերի ու էներգիայի հոսքերի վերլուծության ժամանակ առանձնացնում ենբիոմասսան և բերքը։ Բերքի տակ հասկացվում է ցամաքի կամ ջրի տարածքի մեկ միավորին բաժին ընկնող բոլոր մարմինների զանգվածը, իսկ բիոզանգվածի տակ հասկացվում է այդ նույն օրգանիզմների զանգվածը վերահաշվարկված էներգիայի կամ չոր օրգանական նյութի հետ։ Կենսազանգվածին են վերաբերվում օրգանիզմների մարմինները ընդհանուր վերցրած՝ ներառելով մահացած մասերը և ոչ միայն։ Կենսազանգվածը վերածվում է նեկրոզանգվածի միայն այն ժամանակ երբ մահանում է օրգանիզմի մի մասը կամ ողջ օրգանիզմը։ Հաճախակի կենսազանգվածի մեջ ֆիքսված նյութերը հանդիսանում են «մահացած կապիտալ», հատկապես դա արտաայտվում է բույսերի մոտ։ Համակեցության առաջնային արտադրանքի տակ հասկացվում է կենսազանգվածի ձևավորումը պրոդուցենտների կողմից առանց բացառելու էներգիան, որը ծախսվում է շնչառության վրա միավոր ժամանակում տարածքի մեկ միավոր քառակուսու համար։ Համակեցության առաջնային արտադրանքը ստորբաժանում են համախառն նախասկազբնական արտադրանքի, այսինքն ֆոտոսինթեզի ողջ արտադրանքը առանց շնչառության վրա կատարված ծախսերի, և մաքուր սկզբնական արտադրանքի, որը հանդիսանում է համախառն նախասկզբնական արտադրանքի և շնչառության վրա կատարված ծախսերի միջև եղած տարբերությունը։ Երբեմն այն նաև անվանում ենմաքուր ասիմիլացիա կամ դիտարկվող ֆոտոսինթեզ։ Համակեցության մաքուր արտադրողականությունը դա օրգանական նյութի կուտակման արագությունն է, որը չի օգտագործվում հետերոտրոֆների կողմից։ Այն սովորաբար հաշվարկվում է վեգետատիվ ժամանակահատվածի կամ տարվա ընթացքում։ Այսպիսով, դա արտադրանքի այն մասն է, որը չի կարող վերամշակվել էկոհամակարգի կողմից։ Առավել հասուն էկոհամակարգերում համակեցության մաքուր արտադրողականության նշանակությունը ձգտում է զրոի։ Համայնքի երկրորդային արտադրողականությունը դա կոնսումենտների մակարդակում էներգիայի կուտակման արագությունն է։ Երկրորդային արտադրանքը չեն ստորաբաժանում համախառնի և մաքուրի, քանի որ կոնսումենտները միայն սպառում են էներգիան, որը յուրացված է պրոդուցենտների կողմից, նրա մի մասը չի ասմիլացվում, մի մասն էլ գնում է շնչառության վրա, իսկ մնացորդն էլ մտնում է բիոզանգվածի մեջ, այդ իսկ պատճառով ավելի կորեկտ կլինի այն անվանել երկրորդային ասիմիլացիա։

Էկոհամակարգում էներգիայի և նյութի բաշխումը կարող է ներկայացվել հավասարաման համակարգի տեսքով։ Եթե պրոդուցենտների արտադրանքը ներկայացնենք որպես P1, ապա առաջին կարգի կոնսումնետների արտադրանքը կունենա հետևյալ տեսքը.

  • P2=P1-R2,

որտեղ R2 – շնչառության վրա կատարված ծախսերն է, ջերմության հետադարձումը և չասիմիլացված էներգիան։ Հետագա կոնսումենտները վերամշակում են առաջին կարգի կոնսումնետների կենսազանգվածը համապատասխան հետևյալին՝

  • P3=P2-R3

և այսպես շարունակ, մինչև ամենաբարձր կարգի կոնսումենտներ և ռեդուցենտներ։ Այսպիսով, որքան էկոհամակարգում շատ են սպառողները, այնքան ավելի լիակատար է վերամշակվում էներգիան։ Կլիմաքսային համակեցություններում, որտեղ տվյալ տարածաշրջանի համար բազմազանությունը սովորաբար մաքսիմումի է հասնում, էներգիայի վերամշական նման գծագիրը համայնքներին թույլ է տալիս հաջող կերպով գոյատևել երկարատև ժամանակահատվածում։

Նյութերի և էներգիայի հոսքերի տեղաբաշխման կառուցվածքը ըստ Յու. Օդումի

Էներգետիկ հարաբերությունները էկոհամակարգերում

  • B/R ` (կենսազանգվածի շնչառության), և B/R (արտադրողականությունը շնչառությանը) հարաբերությունները: Առաջին հարաբերությունը ցույց է տալիս անհրաժեշտ էներգիայի քանակը, որը ծախսվում է գոյություն ունեցող բիոզանգվածի գոյատևման համար: Այն դեպքում, երբ համակեցությունը գտնվում է կրիտիկական պայմաններում, տվյալ հարաբերությունը փոքրանում է, քանի որ անհրաժեշտություն է առաջանում ավելի շատ էներգիա ծախսել միևնույն կենսազանգվածի գոյատևման համար: Սովորաբար նման պայմաններում կենսազանգվածը նույնպես փոքրանում է: Երկորդ հարաբերությունը բնորոշում է կենսազանգվածի արտադրության վրա ծախսված էներգիայի արդյունավետությունը: Նման հարաբերությունը կարելի է դիտարկել մանր կաթնասունների պոպուլացիաներում:

Էկոհամակարգում P/B հարաբերության փոփոխոման գրաֆիկը

  • A/I (ասիմիլացված էներգիան ներմուծվողին) և P/A (արտադրողականությունը ասիմիլացվող էներգիային) հարաբերությունները: Առաջինը անվանում են ասիմիլացիայի արդյունավետությունը, իսկ երկրոդը` զանգվածի աճի արդյունավետությունը։ Ասիմիլացիայի արդյունավետությունը սովորաբար բույսերի համար տատանվում է 1-4% և մինչև 20-60% կենդանիների համար, որոնց համար ամեն ինչ որոշվում է սննդի որակով, բուսակեները սովորաբար յուրացնում են էներգիայի 10-15% ոչ ավելին։ Գիշատիչները, ընդհակառակն, կարող են ասիմիլացնել մինչև 60-90 տոկոս։ Զանգվածի աճի արդյունավետությունը մեծ մասամբ կախված է նաև P/R գործակցից և չափվում է բավականին լայն մասշտապներով։ Այդ իսկ պատճառով, ինչպես P/R-ը, զանգվածի աճի արդյունավետոթյունը սովորաբար առավելագույն նշանակության է հասնում մանր օրգանիզմների պոպուլացիաներում, այնպիսի պայմաններում, ուր չեն պահանջվում մեծ ծախսեր հոմեոստազի պահպանման համար։
  • P/B ( համակեցության գումարային արտադրողականությունը նրա բիոզանգվածին) հարաբերությունը հանդիսանում է համակեցության հասունության կարևորագույն բնորոշումը։ PB գործակիցը անսահման է և կարող է հաշվարկվել որպես արտադրանք ժամանակի որոշակի հատվածի համար մինույն ժամանակահատվածում կենսազանգվածի միջինի համար, կամ ժամանակի որոշակի կոնկրետ պահին որպես գոյություն ունեցող կենսազանգվածի արտադրողականություն։ Այս հարաբերությունը սովորաբար երիտասարդ համակեցություններում մեկ միավորից ավելին է, սակայն տեսակների թվի աճի և կլիմաքսային համակեցությունների մոտենալու հետ այդ գործակիցները ձգտում են մեկի։
  • Էկոհամակարգի տարածական սահմանները

  • Բնության մեջ տարբեր էկոհամակարգերի միջև ճշգրիտ սահմաններ գոյություն չունեն։ Մշտապես կարելի է նկատել այս կամ այն էկոհամակարգը, սակայն առանձնացնել դրանց դիսկրետային սահմանները, եթե դրանք ներկայացված չեն տարբեր լանդշաֆտային գործոններով, հնարավոր չէ, մշտապես սահուն անցումներ են լինում մեկից մյուսին։ Սա պայմանավորված է միջավայրի գործոնների գրադիենտի համեմատաբար սահուն անցումով՝ խոնավություն, ջերմաստիճան և այլն։ Երբեմն մեկ էկոհամակարգից մյուսին անցումը կարող են փաստացիորեն հանդիսանալ ինքնուրույն էկոհամակարգ։ Սովորաբար էկոհամակարգը, որը ձևավորվում է տարբեր էկոհամակարգերի սահմանագծին, անվանում են էկոտոններ։ «Էկոտոն» տերմինը նորմուծվել է Ֆ. Կլեմենտսի կողմից 1905 թվականին։

  • Էկոտոններ

  • Էկոտոնները զգալի դեր են կատարում էկոհամակրգի կենսաբանական բազմազանությունը պահպանելու հարցում այսպես կոչված սահմանային արդյունքի հաշվին՝ տարբեր էկոհամակարգերի միջավայրի գործոնների համալիրների համադրությամբ, որը պայմանավորում է միջավայրի պայմանների բազմազանությունը։ Այդպիսով հնարավոր են տեսակների առկայություն ինչպես մեկ էկոհամակարգից, այնպես էլ մեկ ուրիշից, ինպես նաև այդ յուրահատուկ էկոտոնի տեսակների գոյությունը։

    Էկոհամակարգերի միջև հնարավոր սահմանների մի քանի տեսակներ

    Ռուսական գրականության մեջ սահմանային արդյունքը երբեմն անվանում են բացատի էֆեկտ։ Էկոտոնների օրինակներ կարող են հանդիսանալ ափամերձ շերտերը, անտառների ծայրամասերը, անտառային էկոհամակարգերից դաշտայինին անցումը, էստուարները։ Սակայն ոչ միշտ են էկոտոնները հանդիսանում տեսակների բարձր բազմազանություն ունեցող տեղամասեր։ Օրինակ, ծովերը և օվկիանոսներըթափվող գետերի էստուարները բնորոշվում են տեսակների ցածր կենսաբազմազանությամբ, քանի որ դելտաների ջրերի միջին աղիությունը հնարավորություն չի տալիս քաղցրահամ և աղի ջրերի (ծովային) տեսակների բազմացմանը։

  • Էկոտոնի օրինակ` Նեղոսի դելտան (նկար տիեզերքից)

Էկոհամակարգի ժամանակավոր սահմանները

Միևնույն բիոտոպում ժամանակի ընթացքում գոյություն են ունենում տարբեր էկոհամակարգեր։ Մեկ էկոհամակարգի փոխարինում մյուին կարող է զբաղեցնել ինչպես բավականին երկար ժամանակահատված, այնպես էլ համեմատաբար կարճ ժամանակահատված։ Էկոհամակարգերի գոյության երկարատությունը նման դեպքերում բնորոշվում է սուկցեսիայի փուլով։ Էկոհամակարգերի փոխարինումը բիոտոպում կարող է պայմանավորված լինել նաև աղետայն գործընթացնեորվ, սայան այդ դեպքում, զգալիորեն փոփոխությունների է ենթարկվում նաև հենց բիոտոպը, և նման փոփոխությունը ընդունված չէ անվանել սուկցեսսիա։

Սուկցեսսիա

Սուկցեսիան դա որոշակի տարածքում համակեցությունների հետևողական, օրինաչափ փոխարինումն է մյուսով, ինչը պայմանավորված է էկոհամակարգի զարագացման ներքին գործոններով։ Յուրաքանչյուր նախորդ համակեցություն պայմանավորում է հաջորդի առաջացումը և իրենի անհետացումը։ Սա պայմանավորված է այն բանով, որ էկոհամակարգերում, որոնք անցումային են հանդիսանում սոկցեսիոն շարքում, կատարվում է էներգիայի և նյութերի կուտակում, որոնք նրանք այլևս ընդունակ չեն ներառել շրջապտույտի, բիոտոպի վերափոխման, միկրոկլիմայի փոփոխության և այլ գործոնների մեջ, և այդ իսկ պատճառով առաջ է գալիս նյութաէներգետիկ բազա, ինչպես նաև միջավայրի պայմաններ , որոնք անհրաժեշտ են հետագա համակեցությունների ձևավորման համար։ Սակայն, գոյություն ունի նաև այլ մոդել, որը բացատրում է սուկցեսիայի մեխանիզմը հետևյալ կերպ՝ յուրաքանչյուր նախորդ համակեցության տեսակները դուրս են մղվում միայն հետևողական մրցակցության արդյունքում դադարեցնելով և ՙդիմադրելով՚ հաջորդ տեսակների ներմուծմանը։ Այնուամենայնիվ, այս տեսությունը դիտարկում է միայն մրցակցային հարաբերությունները տեսակների միջև, չնակարագրելով ամբողջ էկոհաակարգի ողջ պատկերը։ Անկասկած, նման գործընթացները տեղի են ունենում, սակայն նարխորդ տեսակների մրցակցային դուրս մղումը հնարավոր է հենց նրանց կողմից բիոտոպի վերափոխման պատճառով։ Այսպիսով, երկու մոդելներն էլ նկարագրում են գործընթացի տեսանկյունները և միաժամանակ ճշմարիտ են։

Սուկցեսիան լինում է ավտրոտրոֆ և հետերոտրոֆ։ Ավտոտրոֆ սուկցեսիայի նախնական փուլերում P/R հարաբերության հաջորդականությունը ավելի մեծ է մեկից, քանի որ, սովորաբար, առաջնային համակեցությունները բարձր արտադրողականություն են ունենում, սական էկոհամակարգի կառուցվածքը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել, և հնարավորություն չկա ուտիլիզացնել տվյալ կենսազանգվածը։ Հետևողականորեն, համակեցության բարդացման, էկոհամակարգի կառուցվածքի բարդացման հետ միաժամանակ, շնչառության վրա կատարվող ծախսերը աճում են, քանի որ ի հայտ են գալիս ավելի շատ հետերոտրոֆներ, որոնք պատասխանատու են նյութաէներգետիկ հոսքերի վերաբաշխման համար, P/R հարաբերությունը ձգտում է մեկի և փաստացիորեն այդպիսին է հանդիսանում տերմինող համակեցության (էկոհամակարգի) համար։ Հերերոտրոֆ սուկցեսիան ունի հակառակ բնութագրիչները. նրանում P/R հարաբերությունը տարբեր փուլերում շատ ավելի փոքր է մեկից և աստիճանաբար մեծանում է սուկցեսիոն փուլերով անցնելու ընթացքում։

Հետերոտրոֆ սուկցեսիայի օրինակ-ճահճացած մարգագետին

Սուկցեսիայի վաղ փուլերում տեսակայն բազմազանությունը փոքր է, սական զարգացման հետ միաժամանակ բազմազանությունը աճում է, փոփոխվում է համակեցության տեսակային կազմը, սկսում են գերակշռել բարդ և շարունակական կյանքի փուլեր ունեցող տեսակները, սովորաբար ի հատ են գալիս առավել խոշոր օրգանիզմներ։

Եղևնիների անտառում համակցութան փոփոխությունը հիմնային հրդեհից հետո և հրդեհից 2 տարի անց

Ավտոտրոֆ սուկցեսիայի օրնակ-անտառը աճում է թփուտների տեղում

Կլիմաքսային համակեցություն

Կլիմաքսային համակեցությունը տեսականորեն կարող է պահպանել իր գոյությունը անորոշ ժամանակահատվածում, նրա ներքին բոլոր բաղկացուցիչները հավասարակշռված են միմյանց հետ և այն հավասարակշռության մեջ է գտնվում ֆիզիկական միջավայրի հետ։ Կլիմաքսի հիմնադրույթը ունի ծավալուն պատմություն։ Սուկցեսիայի առաջին հետազոտողներից մեկը՝ Ֆեդերիկ Կլեմենտսը , հակված էր մոնոկլիմաքսի տեսությանը և պնդում էր, որ յուրաքանչյուր կլիմայական գոտում գոյություն ունի միայն մեկ իրական կլիմաքս։ Սրա առաջացմանն են ուղղված բոլոր մյուս սուկցեսիաները։ Ի վերջո բազմաթիվ էկոլոգներ, այդ թվում Թենսլին, հերքեցին այս տեսությունը և առաջարկվեց պոլիկլիմաքսի տեսությունը։ Համաձայն այս գաղափարախոսության՝ կլիմաքսը որոշակի տարածքում կարող է որոշվել մեկ կամ մի քանի գործոններով՝ կլիմա, հողաշերտի պայմաններ, տեղագրություն (տոպոգրաֆիա), հրդեհներ և այլն, այդ իսկ պատճառով էլ մեկ կլիմաքսային գոտում հնարավոր է կլիմաքսի յուրահատուկ տեսակների բազմության գոյություն։

Եղևնուտ-կլիմաքսային համակցության տիպիկ օրինակ, Ռուսաստանի հյուսիս-արևմուտք

Հետերոտրոֆ սուկցեսիայի օրինակ-ճահճացած մարգագետին

Բիոմ

1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բիոմ

Բիոմ — մեկ բնակլիմայական գոտու էկոհամակարգերի ամբողջությունը։ Այլ աղբյուրներում բիոմը առավել մեծ է քան բիոցենոզըբիոհամակարգ է, որը ներառում է բազմաթիվ խիստ կապված բիոցենոզներ։ Այսպես, Յուդջին Օդումի բնորոշմամբ, բիոմը «տերմին է, որը բնութագրում է խոշոր տարածաշրջանային կամ մայրցամաքային բիոհամակարգերը, որին բնորոշ են բուսականության ինչ-որ հիմնական տիպ կամ լանդշաֆտի այլ հիմնական հատկանիշ»։ Գոյություն ունեն բիոմների մի քանի դասակարգումներ՝ ներառյալ 10-32 տիպ։ Բիոմների բաշխումը կատարվում է հորիզոնական և ուղղաձիգ գոտիականության, ինչպես նաև սեկտորայնության սկզբունքով։

Սոճու անտառը, որպես կլիմաքսային համակցություն, ընդհակառակը, զարգանում է ճմապոդզոլային հողերում

Մթնոլորտ

Մթնոլորտը ( հուն.՝ ατμός«գոլորշի» и σφαῖρα — «ոլորտ») երկնային մարմին գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից (գազային մոլորակներ ), կարող է չափազանց հաստ լինել։ Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ։

The_Earth_seen_from_Apollo_17