/ AT HOME / / NEW ZEALAND /

NEW ZEALAND IS AN INDEPENDENT STATE. IT HAS GOT TOTAL AREA OF 269,000 SQUARE KILOMETRES. IT IS SITUATED TO SOUTH-EAST OF AUSTRALIA. NEARLY 3.5 MILLION PEOPLE LIVE IN THE COUNTRY. THE CAPITAL OF NEW ZEALAND IS WELLINGTON. (IT HAS BEEN THE CAPITAL SINCE 1865.) THE OFFICIAL LANGUAGE IS ENGLISH. THE CLIAMTE OF NEW ZEALAND IS MOIST. NEW ZEALAND IS RICH IN MINERALS. THERE ARE SOME MAIN INDUSTRIES IN THE COUNTRY, FOR EXAMPLE, IRON AND STEEL INDUSTRY. THE COUNTRY HAS GAS AND PETROLEUM. THERE ARE MANY MAUNTAINS IN NEW ZEALAND. THE HIGHEST IS MOUNT COOK (12,349 FEET).

THERE ARE MANY RIVERS AND LAKES IN THE COUNTRY. THE CHIEF RIVERS ARE THE WAIKATO AND THE WAIRU. YOU HAVE HEARD ABOUT THE NATIVE ANIMALS IN THE COUNTRY. ONE OF THEM IS THE KIWI. THIS INTERESTING BIRD LIVES IN THE WET PARTS OF THE THICK BUSHES. IN THE DAYTIME THE BIRD DOES NOT GO OUT. IT COMES OUT ONLY AT NIGHT TO FIND FOOD. KIWIS CANNOT FLY. MANY YEARS AGO KIWIS WERE HUNTED FOR FOOD. NOW THE GOVERNMENT DOES NOT PERMIT THE HUNTING OF KIWIS. THE KIWI IS NOW THE SUMBOL OF THE NEW ZEALAND PEOPLE. SMALL CHILDREN ARE OFTEN CALLED KIWIS.

NEW ZEALAND IS A SELF-GOVERNING STATE. THE PARLIAMENT CONSISTS OF ONE HOUSE ONLY, THE HOUSE OF REPRESENTATIVES. THE PRIME MINISTER IS THE HEAD OF THE GOVERNMENT.

THERE ARA SOME POLITICAL PARTIES IN NEW ZEALAND. THEY ARE: THE LABOUR PARTY, THE NATIONAL PARTY, THE PARTY OF SOCIALIST UNITY AND OTHERS. NEW ZEALAND HAS GOT HEAVY INDUSTRY. THERE ARE MANY PLANTS IN THE COUNTRY. PAPER AND RUBBER INDUSTRIES ARE DEVELOPED TOO. NEW ZEALAND EXPORTS APPLES AND HONEY.

THERE ARE SOME BIG CITIES SUCH AS AUCKLAND, WELLINGTON, CHRISTCHURCH, DUNEDIN, NELSON. AUCKLAND, DUNEDIN, WELLINGTON ARE THE MAIN PORTS OF THE COUNTRY.

THE CAPITAL OF THE COUNTRY IS WELLINGTON. IT IS A FINANCIAL CENTRE TOO.

THE CITY WAS FOUNDED IN 1840.

THERE ARE SOME EDUCATIONAL AND CULTURAL INSTITUTIONS IN WELLINGTON. THEY ARE THE UNIVERSITY OF NEW ZEALAND, VICTORIA UNIVERSITY COLLAGE AND OTHERS. VICTORIA UNIVERSITY WAS ESTABLISHED IN 1897.

NEW ZEALAND IS A VERY INTERESTING AND BEAUTIFUL COUNTRY.

/ ԴԱՂՁ / / ԻՄ ԿԱՐԾԻՔԸ՝ ԴԱՂՁԻՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /

ԴԱՂՁԸ ԼԻՆՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿ՝ ՎԱՅՐԻՆ ԴԱՂՁՆ Է, ԻՍԿ ՑԱՆՈՎԻՆ՝ ԱՆԱՆՈՒԽ:

ԴԱՂՁԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ ԱՐՅԱՆ ՃՆՇՈՒՄԸ: ՊԱՀՈՒՄ Է ԱՌՈՂՋ և ԵՐՋԱՆԻԿ:

ԴԱՂՁԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՃԱՇԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԵՋ՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԵՄՈՒՆՔ:

image-ae2138f5b1bd028409f140bc3ff5441008551bca52f6b2063ff59b8b7b9c6649-V

/ Դաղձ /

Անանուխը հիշատակվել է դեռևս Աստվածաշնչում՝ Մատթեոսի ավետարանում, բարձր գնահատվել Հին Հունաստանում։ Հին Հռոմում համոզված էին, որ անանուխի բույրը տրամադրություն է բարձրացնում, այդ պատճառով խնջույքի սրահները ցողում էին անանուխի ջրով, սեղանները շփում տերևներով։ Հռոմեացի գիտնական, ռազմական և պետական գործիչ Պլինիոս Ավագը գտնում էր, որ անանուխի բույրը նպաստում է ուղեղի արդյունավետ գործունեությանը, այդ պատճառով միշտ դալար ընձյուղներից հյուսված պսակ էր կրում, նույնը խորհուրդ էր տալիս աշակերտներին։

Կիրառում

Բույսը լայնորեն օգտագործվում է սննդային ապարանքների պատրաստման,կոսմետիկայի՝ դաղձ ճապոնական (Mentha japonica) և կծու դաղձ (Mentha piperita), բուսական բժշկությունում և արոմաթերապիայում՝ կծու դաղձ, դաղձ ջրային (Mentha aquatica), դաղձ ճահճային (Mentha pulegium), դեղագործության մեջ հիմնականում օգտագործում են կծու դաղձը։

Դաղձի յուղ

Դաղձի յուղի հիմնական բաղադրամասը ստացվում է դրա մեջ պարունակվող մենթոլից։ Մենթոլը մաշկի և լորձաթաղանթի հետ շփվելիս հրահրում է սառնության զգացողություն, դրա հետ մեկտեղ նեղանում են արտաքին արյունատար անոթները և լայնանում ներքին օրգանների անոթները։ Դաղձի յուղն օժտված է հզոր հականեխային հատկությամբ և թեթև թմրեցնող արդյունքով։

Բժշկության մեջ դաղձն օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Դրանից պատրաստված թուրմերը, եփուկներն ու դեղպատրաստուկներն օգնում են որոշ լեղաքարային հիվանդությունների դեպքում, ուժեղացնում աղիների գալարակծկքանը, մաքրում օրգանիզմը խարամներից, բացի այդ, այն նշանակվում է կոլիտների և էնթերոկոլիտների դեպքում։

Ավիցեննան ջրային անանուխ է առաջարկել ներքին արյունահոսության, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, լվիճային անանուխ՝ արյունատար անոթների լայնացման, ախորժակի բարելավման, աղիների գործունեության կանոնավորման համար։

Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս անանուխ օգտագործել կենտրոնական նյարդային համակարգի, սրտային հիվանդությունների, մանկական գեղձախտի (ռախիտի) բուժման համար։

Դաղձի լիմոնադ

Անանուխի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։ Այն կենարար ըմպելիք է։

Վայրի, օրգանական դաղձի չորացված հումքը օգտագործվում է սնունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը։

Բաղադրություն

Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4-6, տերևներում` 2,4-2,75, իսկ ցողուններում` մինչև 0,3%։ Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով` թրման եղանակով։ Նրա հիմնական մասը (41-65%) երկրորդային սպիրտ մենթոլ է։ Բույսում կան նաև մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ արժեքավոր նյութեր։

Մշակման եղանակ

Հումքը հավաքում են ծաղկման սեզոնում։ Մշակման ժամանակ առանձնացնում ենք թարմ, վայրի խոտաբույսի ոչ պիտանի մասերը, չորացնում չորանոցներում և անմիջապես փաթեթավորում թղթե փաթեթներում, որտեղ բույսը կարողանում է պահպանել իր արոմատիկ գամման։

Mentha spicata

Դաղձի տերևները

Դաղձ

Դաղձի դոնդող, մատուցում են գառան մսի հետ միասին

Դաղձի լիմոնադ

Դաղձ
Դաղձ կծու

Դաղձ կծու (Mentha ×piperita)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Շրթնածաղկավորենր
Ընտանիք Շրթնազգիներ
Ցեղ Mentha
Տեսակ Դաղձ

Դաղձ (լատ.՝ Méntha), շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Բոլոր տեսակների բնորոշ է սուր հոտավետ հոտ, նրանցից մեծ մասը պարունակում է մեծ քանակությամբ մենթոլ։

Այս ընտանիքի բույսերը իրարից տաբերվում են քիմիական կազմով, արտադրում են նյութափոխանակության տարբեր ցնդող նյութեր՝ մետաբոլիտներ (նյութափոխանակիչներ), այսպես կոչված՝ ցնդող արոմատիկ նյութեր, որոնք արտադրում են տարբեր հոտեր և այլ քանակությամբ եթերային յուղեր։

Ըստ ավանդության՝ դաղձ (անանուխը ) Mentha է կոչվել Մենտա հավերժահարսի անունով, ում Պերսեփոնեն՝ Զևսի ևԴեմետրեի դուստրը, բուսական աշխարհի թագուհին, հոտավետ բույս դարձրեց՝ բուրավետ դաղձ[2] ու Աֆրոդիտեինընծայեց։

anan