http://ashotbleyan.mskh.am/29-02-2016/

Խելահեղ ընթացքի մարտ, ապրիլ, մայիս՝ անձնային-աշխատանքային կյանքի զարթոնքով

20160229_112301

Կիրակին ես անցկացրի ընտանիքում Դավթի՝ հիմա էլ հովազ-առյուծ դարձածի սևեռուն ուշադրության ներքո, արտաքին աշխարհով խորասույզ: Կիրակնօրյա իմ գիրը՝ սեբաստացի աշխատողի լիարժեք ինքնադրսևորման մասին իր հակիրճ հատվածով, որ այսպիսի հպարտության զգացում է առաջ բերում, կարող է բերել, պիտի շարունակություն ունենար… Արձագանքները չուշացան. անկախ նրանից` դրանք ուղիղ իմ գրից են գալիս, թե հենց մեր կյանքից-վիճակից:

Իրանում երկու ընտրությունների ընթացքին ես հետևում եմ և՛ «Եվրանյուզ»-ով, և՛ ինտերնետով. հասկանալի է, որ ուրախ եմ բարեփոխիչների սպասվող հաղթանակով:Սիրիայում պայմանավորված հրադադարի երկրորդ օրվա պահպանումը ևս ինձ բավարարում է պարգևում… Դավիթը շարունակ անջատում է հեռուստացույցը, ինտերնետը, հենց որևէ ձևով բռնության-արյան տեսարան է հայտնվում… Ես նույնպես՝ ֆիլմ կլինի, թե լուրեր… Հայր ու որդի Բլեյաններ հագեցել ենք. կիրակին չենք զիջի, դուրս էլ չենք գա, այսպես ներփակ, պաշտպանված…

Ուսումնական գարունը Դպրոց-պարտեզում:
Լուսանկարները`Կարինե Խառատյանի:

Mskh.am-ը և իմ էլեկտրոնային փոստն օգնում են ինձ որոշել-հստակեցնել երկուշաբթիի, առաջիկա շաբաթվա իմ գործողությունները:

Արևիկ Ներսիսյանն իր՝ երեքշաբթի-հինգշաբթիի՝ երգչախմբի պարապմունքի սպասման «ո՜ւխ»-ով, Նելի Արղությանն իր …. «կներեք»-ով, Տաթև Ստեփանյանն իր մասնագիտական խոսքով, իրենց գործունեության և ոչ միայն երգչախմբային ինքնագնահատականի դռներն են շարունակ բաց պահում: «Հպարտ եմ, որ «Սեբաստացիներ» երգչախմբի անդամներից մեկն եմ, շնորհակալ եմ մաեստրոյին նման ուսուցում-վայելք պարգևելու համար»,- Տաթև Աղաջանյանի՝ կրթահամալիրի երաժշտության դպրոցի կիթառի ուսուցչի այս ինքնազգացողությունն է երգչախմբի բլոգում… Բլոգ, որ շնորհիվ Արմինե Թոփչյանի գործի գլուխ կանգնելու, հաստատակամությամբ-հպարտությամբ դառնում է սեբաստացիական ինքնուրույն-ամբողջական աշխարհ ու աշխարհի մաս… Գարուն է մեր աշխարհում, գարուն դարձնենք և մեր կյանքը, Զատիկի-Հարության տոնը, կրթահամալիրի օրացույց-տոնացույցը՝ մարտ-ապրիլ-մայիսի խելահեղ ընթացքի, որ անձնային-աշխատանքային կյանքի զարթոնքն է պատշաճ…

Մայր դպրոցի աշխատողների մասին ֆոտոպատումը՝ Մարինա Մկրտչյանի:

Մարթա Ասատրյանի կոչ-առաջարկը 2016-ի շրջանավարտների «Ցտեսություն» նախագծի մեկնարկը կրթահամալիրով մեկ տալու մասին է, անարձագանք ո՞նց կմնա… հատկապես, որ կենտրոնում են 2016-ի սեբաստացի շրջանավարտները: Բոլորը մերն են… ովքեր կմնան ու մայիսի 25-ին կլինեն Մարմարյա սրահի կենտրոնում՝ որպես օրվա-տարվա հերոսներ… Հայրիկ Մուրադյանի խոսքերը. «Բարկացեք, պատժեք, բայց միˊ մոռացեք, որ ձերն են, քոնն են»,- ամենաշատը, երևի, շրջանավարտին են վերաբերվում… Սկսենք իրագործել Ավագ դպրոցի շրջանավարտի միասնական նախագիծ-ծրագիր, որ յուրաքանչյուր շրջանավարտի կներառի մեկ հավաքանիի մեջ, հավաքանի՝ իր սեբաստացիական ինքնազգացողությամբ, մեկ համերգով, մեկ հագուստով, մեկ ճաշակով, Գեղարվեստ, Արհեստագործական, թե Վարժարան նախկինում… Այսօր կենտրոնում կրթահամալիրի Ավագ դպրոցի 2016-ի շրջանավարտն է, ու ինչպիսի՜ սքանչելի հնարավորություն, Սյուզի Մարգարյան, Անահիտ Մելքոնյան, Քնարիկ Ներսիսյան, Ստեփան Թորոյան, Լուիզա Քեշիշյան, Կարինե Մացակյան, Աշոտ Բլեյան ու ընկերներ՝ Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանին անհոգություն փոխանցելու, ժամանակ-ուժ ՝ 9-12-րդ դասարանցիների՝ նույնքան հրատապ մյուս նախագծերով-գործերով զբաղվելու համար… Բարդ գործ չէ, եթե նկատի ունենաք, որ ամեն ամիս կրթահամալիրի հարյուրի չափ արդեն վեց տարեկանները հայտնվում են բոլորիս ուշադրության կենտրոնում, Մայր դպրոցում՝ որպես մեկ կրթական ծրագիր՝ իրենց տպավորիչ տոնով…
Փետրվարի տոնը համընկավ վրաց դեսպանի այցի հետ, ու շնորհակալ եմ Հիմնական դպրոցին մեդիայով ամբողջական այս տպավորությունը ստանալու համար:

 Չհրապարակված կադրեր «Փետրվարիկից»:
Լուսանկարները՝  Մարինա Մկրտչյանի:

Մնաց՝ օրագրի իմ ընթերցարանը ներկայացնեմ:

Նախ՝ մեկնաբանություններով

  • Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար կոալիցիայի համար: «….Հայաստանում միակ բանը, որ կատարվում է, տնտեսական անկումն է: Անկումը հնարավոր է կասեցնել միայն կոռուպցիայի դեմ իրական պայքարով: Հետևաբար, որպեսզի իրապես կատարվող միակ բանը չլինի տնտեսական անկումը, պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարը: Բայց Հայաստանում կոալիցիա է կազմվում, որը հայաստանյան ներքաղաքական ավանդույթների ոչ մեծ պատմության, բայց արդեն հարուստ փորձի բերումով գործնականում հավասարազոր է քաղաքական կոռուպցիայի»: Այս, և նման հրապարակումները, որոնց հեղինակները վերլուծաբան-լրագրողներ են, լավ է, որ կան ու կլինեն:
  • Ես ուշադրությամբ կարդացի նաև «Օրենսգիրքս գաղտնի մնա» հրապարակումը. ցավ, իհարկե, բայց ոչ մի զարմանք, ոչ մի նորություն… Ի՞նչ եք ասում՝ զորանամ-գործեմ-փոխե՞մ, թե՞ անհուսությունն ավելանա այնքան, որ ինքնասպան լինեմ, ինչպես այս գյումրեցին, կամ նստեմ Հայաստանից հեռացողների ավտոբուսն ու ինքնաթիռը… Կարդացեք, իհարկե, իմ թե ձեր ընտրությամբ: Վատ է, երբ իշխանությունների, իշխող քաղաքական ուժի, կոալիցիայի գործողությունները մեկնաբանելը դառնում է իրենց ընդդիմություն հայտարարած քաղաքական գործիչների միակ աշխատանքը… Բա ո՞վ փոխի այս բետոն դարձած վիճակը…
  • ԱՄՆ-ում փակված ստարտափ նախագծի հիմնադրի այս խորհուրդ-խոսքն էլ կարդացեք՝ ինքներս մեզ հետ անկեղծ լինելու մասին՝ ձախողելու դեպքում… Ինչպես նաև ԱՄՆ կրթական համակարգի մասին Հայաստանում հաջողակ շրջանավարտի հրապարակումը

ԿԱՐԱՄԵԼԻ ՀԱՄՈՎ ՍՈՒՐՃ

kofe karameli

Շաքարը վերցնել ըստ ճաշակի, սակայն սովորական չափի փոխարեն օգտագործել կրկնակին: Այս նույն եղանակով կարելի է պատրաստել կաթով սուրճ: Մեզ հարկավոր է.

շաքարավազ – 20 գ,

դարչնի ձողիկ –  1 հատ,

աղացած սուրճ – 10 գ
Սրճեփի մեջ լցնել շաքարավազը և դնել միջին կրակի վրա: Սպասել, մինչև շաքարը հալչի, ոսկեգույն դառնա: Չայրեք այն, որովհետև սուրճը կդառնանա: Երբ շաքարը հալված ու գույնը փոխած կլինի, ավելացնել 200 գրամ ջուր և մեջը դարչինի ձողիկ գցել: 
Ջուրը եռացնել, դարչինի ձողիկը հանել, լցնել սուրճը: Արագ խառնել առանց եռացնելու, վերցնել կրակից և բաժակները լցնել:

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԳԻՆՈՒ ԲԱԺԱԿ

Գինի

Գինու բաժակները բազմազան են, բոլոր տեսակներն անհնար է տեղավորել մի դարակի մեջ: Սպիտակ գինու բաժակն, օրինակ, տարբերվում է կարմիր գինու բաժակից իր երկարավուն տեսքով, երկրորդն ավելի կլոր է: Բաժակը պետք է լինի հարթ և թափանցիկ ապակուց: Գիտակներն այդպես հեշտորեն տեսնում են գինու տարիքը: Սպիտակ գինին տարիների ընթացքում ավելի հարուստ գույն է ստանում, իսկ կարմիրը` բացանում է: Սպիտակ գինու բաժակները երկու հիմնական ձև ունեն. երիտասարդ գինու համար են  երկար, եզրերի կողմում «բացվող», լայնացող գավաթները: Ավելի հին գինին «պահանջում է» լայն հատակով և նեղացող  բերանով գավաթ` գինու բույրը պահպանելու համար: Այն թողնում է, որ գինին շնչի: Բացի այդ այսպիսի գավաթով կարելի է երիտասարդ կարմիր գինի ըմպել: Կարմիր գինին «սիրում է» լայն հատակով գավաթներ, որոնք վերին մասում նեղանում են, այսպես գինին հարստացվում է թթվածնով և բույրը բացվում է: Հին կարմիր գինին ըմպում են դեպի ներս թեքվող բերանով գավաթով: Այն գինու համը փափուկ է դարձնում և օգնում է լեզվի ռեցեպտորներին գնահատել գինու համը: Բուրավետացված կամ լիկյորային գինիների համար բաժակներն ավելի փոքր են: Լիկյորինն ունի կակաչի ձև, բուրավետացված գինունը` կարմիր գինու բաժակի նման, բայց ավելի փոքր: Գազավորված գինու բաժակն ավելի երկար է, իսկ գազավորված քաղցր գինին լավ «բացվում է» լայն գավաթի մեջ:Վարդագույն գինու բաժակը լայն է, քան սպիտակ գինունը, եզրերը թեքված են դեպի դուրս: Համտեսի բաժակները հատուկ ստանդարտների պիտի համապատասխանեն, որոնք հաստատում է  Միջազգային ստանդարտացման կազմակերպությունը (International Organization for Standardization, ISO): Անկեղծ ասած, լավ ու հաճելի  հյուրերի հետ ցանկացած բաժակով գինին համեղ կթվա, այնպես որ վայելեք հայկական գինի և ապրեք երկար:

HOW TO CHOOSE WINE GLASS

wine

Wine glasses are varied, it is impossible to accommodate all types into a rack. White wine glasses, for example, different from the red wine glass in its oblong form a second round. The cup should be smooth and transparent glass. Scholars could easily see the wine’s age. White wine over the years to get richer color, and red, were opened to. White wine glasses are two main ways.young wine for the long edges of the «opening» widening Cups. Older wine «requires» broad and narrow mouth of the cup bottom to keep the wine fresher. It lets the wine breathe. In addition to a cup of red wine to drink young. Red wine «loves» wide bottom glasses, which narrows the upper part of the so enriched with oxygen and aroma of wine is opened. Old red wine drink inward tilting the mouth of the cup. It makes the wine taste soft and helps to evaluate wine taste receptors on the tongue. Anti-Tobacco or less cups of liquor to wine.Liquor has a tulip shape, like Anti-Tobacco wine glass of red wine, but smaller. Sparkling wine glasses is longer, but good sparkling wine «opens» wide pot:Pink wine glass wider than the white wine, the edges are bent outwards.Tasting glasses must conform to specific standards that are approved by the International Organization for Standardization (International Organization for Standardization, ISO): Frankly, any good and pleasing guests with a delicious glass of wine seem so enjoy the wine and live longer.