Ցտեսություն🌹🌹

Eastern 100%

Eastern 100%

Ես Գայանե Տիգրանյանն եմ, արդեն երեք տարի է, ինչ սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում:  Երկու տարին սովորում էի Գեղարվեստի ավագ դպրոցում: Իսկ այս վերջին երրորդ տարին՝ Մայր դպրոցում: Ես  իմ կրթահամալիր  սիրով ու  մեծ հաճույքով եմ հաճախում: Իմ օրը, ժամը, վայրկյանը շատ հետաքրքիր է անցնում կրթահամալիրում: Կրթահամալիրը այս երեք տարիների ընթացքում ինձ տվեց անհրաժեշտ գիտելիքներ և շատ ընկերներ: Իմ ուսումնառության  երրորդ տարին և հատկապես  այս վերջին  ամիսները ինձ համար շատ կարճ տևեցին, ուղղակի չհասկացա, թե ոնց եկավ իմ ուսումնառության  տրամաբանական ավարտը: Սիրով եմ հիշում իմ երկու ճամփորդությունները: Առաջինը՝ սիրելի ընկեր Մանիկ Պողոսյանի հետ  գնացել էինք Սևան: Ամռանն էր՝ օգոստոս ամսին, բայց շատ ցուրտ էր, ու հնարավոր չեղավ մի լավ լողանալ: Այդ օրը Սևանի դպրոցներից մեկում հյուր էինք, ու շատ լավ ժամանակ անցկացրինք: Վերադարձին մտանք Սևանա կղզու վանական համալիր: Այդ մի քանի ժամն ուղղակի հիանալի անցավ: Իսկ երկրորդ ճամփորդությունը պատվելի Թամարի և ընկեր Հասմիկի հետ ճամփա ընկանք  դեպի Ապարանի ջրամբար, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի և Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցի: Այդ ժամերն ինձ համար անմոռանալի էին: Շնորհակալ եմ իմ ուսումնառության տարիների համար կրթահամալիրին ու բոլոր սիրելի մարդկանց: Ցտեսություն, առաջնորդող դպրոց:

 

 

Оставьте комментарий